News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կարծում է, որ ուկրաինական երկար սպասված հակահարձակումը կհանգեցնի նրան, որ Կիևը  «ռազմավարական առումով նշանակալի տարածք» կվերադարձնի, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ի թղթակցին տված հարցազրույցում։

«Որքան ճշգրիտ, որ վայրերում, դա կախված կլինի տեղերում իրադարձությունների զարգացումից, երբ ուկրաինացիները կսկսեն հակահարձակումը,- ասել է Սալիվանը։- Բայց մենք հավատում ենք, որ ուկրաինացիները հաջողության կհասնեն այդ հակահարձակման ընթացքում»։

Այն հարցին, թե, արդյոք, դա նշանակում է, որ կարող են բանակցություններ լինել այս տարվա վերջին, Սալիվանը ժամկետներ չի հայտնել, սակայն ասել է, որ մարտադաշտի իրադարձությունները «լուրջ ազդեցություն կունենան» ապագա ցանկացած բանակցությունների վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ