
Աբխազիայում Բզիպի կիրճում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենայի վրա ժայռաբեկորների անկման հետևանքով ուղևորներից մեկը զոհվել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել։
Ինչպես «Ինտերֆաքսին» են տեղեկացրել Աբխազիայի ԱԻՆ մամուլի ծառայությունից, զոհվել է Պենզայի մարզի 27-ամյա բնակիչը, իսկ 28-ամյա զբոսաշրջուհին ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։