News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք այս հարցի վերաբերյալ համաձայնություն կա ԱԽ քարտուղարը ասաց, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում եւ կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել եւ հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաեւ մյուս գործընկերները:
Գրիգորյանի խոսքով՝ ԼՂ ճգնաժամը, այսինքն Լաչինի միջանցքի ամբողջությամբ փակ լինելը մեծ մտահոգություններ է առաջացնում հայկական կողմում: 

«Մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ Նոյեմբերի 9-ի հայտարարությունները որեւէ ձեւ չի պահպանվում եւ նաեւ դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք միջազգային ներկայություն հրավիրել Լաչինի միջանցք եւ ԼՂ, որ էթնիկ զտման վտանգն այս պահին կա չեզոքացվի, կարծում ենք, որ միջազգային ներկայությունը կարող է այս վտանգը չեզոքացնել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ