News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Այսօրվանից սկսած մինչև շաբաթավերջ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ ցնծությամբ տոնախմբում է եկեղեցական-ազգային տոների մի սքանչելի շքերթ, որը սկսվում է սրբուհի Հռիփսիմեի, Գայանեի և նրանց հավատակից մարտիրոսուհիների հիշատակությամբ ու իր փառավոր ավարտին է հանգում Կաթողիկե Սուրբ Էջմիածնի մեծափայլ տոնակատարությամբ։

«Արարատյան Շաբաթ» խորհրդանշական անվանումը կրող տոնացույցային այս ժամանակահատվածն իր անունն է ստացել ի պատիվ Արարատյան դաշտում տեղի ունեցած պատմա-կրոնական շրջադարձային իրադարձությունների, որոնք հիմնաքարային նշանակություն ունեցան Հայոց աշխարհում քրիստոնեության ընդունման և հայ ժողովրդի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ուղղորդած ճանապարհով դարավոր ընթացքի սկզբնավորության համար։

«Etchmiadzin Cathedral-Լուսարարապետություն» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Արարատյան Շաբաթվա» ընթացքում տոնախմբվող սրբերից յուրաքանչյուրի հիշատակության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս են բերվում և եկեղեցականների ու ուխտավորների թափորով դեպի համապատասխան եկեղեցիներ են տարվում սրբերի և սրբուհիների մասունքներն ամփոփող մասունքարանները, որոնք մինչև տվյալ օրվա երեկոյան ժամերգության ավարտը պահվում են սրբերի անվանակիր եկեղեցիներում` հավատացյալների երկրպագության համար։

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին «Արարատյան Շաբաթ»-ը տոնախմբելու է հետևյալ ժամանակացույցով՝

Հունիսի 5-ին - Սբ. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոն,

Հունիսի 6-ին - Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության տոն,

Հունիսի 8-ին - Սբ. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության տոն (Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օր)։

Հունիսի 10-ին - Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։

Հունիսի 11-ին - Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի։

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա:

Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ...
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Հռոմում
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները...
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք…
Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող...
Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ….
Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու. Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողներին
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան...
Ամենաշատ