
Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան նվազում է մոտ կես տոկոսով, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազում է 9,3 դոլարով կամ 0,48 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1960,55 դոլարի: Արծաթի հուլիսյան ֆյուչերսներն էժանանում են 0,63 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 23,598 դոլարի: