News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի համալսարանն իր կրթական ծրագրից հանել է անգլոսաքսերի՝ որպես առանձին էթնիկ խմբի մասին պնդումները: Դա արվել է ռասիզմի եւ ազգայնականության դեմ պայքարելու համար, գրում է The Telegraph-ը:

Նոր մոտեցումը պետք է ցույց տա, որ գոյություն չեն ունեցել բրիտանացիներ եւ մասնավորապես անգլիացիներ, շոտլանդացիներ, ուելսցիներ եւ իռլանդացիներ՝ «կայուն եւ ամբողջական էթնիկ ինքնությամբ»։ Համալսարանի կարծիքով՝ այն պայմանական էր։

«Անգլոսաքսեր» բառի խնդրահարույց ենթատեքստն ի հայտ է եկել այն պատճառով, որ այն օգտագործվում է ամերիկացի ռասիստների կողմից Անգլիայի սպիտակամորթների հնագույն ինքնության վերաբերյալ քննարկումներում: Տերմինի հակառակորդներն այն կապում են «կեղծ գաղափարի հետ, թե ինչ է նշանակում լինել «բնիկ» Բրիտանիայում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ