News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի լիազոր ներկայացուցչին ուրբաթ օրն ենք ընդունել, բանակցություններն ավարտական փուլում են, խնդիր ունենք վերաբնակեցման ծրագրին բնակիչների 100 տոկոս համաձայնության և մասնակցությանն հետ կապված։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը՝ հավելելով, որ վերջնական առաջարկվել է քննարկումը կշարունակել միայն բնակիչների 100 տոկոս համաձայնության դեպքում։

Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավիանյանն ասաց, որ իրականում ամբողջ շենքի բնակիչները չպետք է  1-2 հոգու ձեռքում պատանդ մնան, խնդրեց  գերակա շահի մասին որոշման նախագիծը պատրասել: «Ունենանք գերակա շահի մասին զուգահեռ որոշում, որ չստացվի այնպես՝ շենքի 90 տոկոսը համաձայն է, մեկը կամ երկուսը ոչ խելամիտ պահանջներ են ներկայացնում և շարունակում են բոլորին պատանդ պահել այդ 4-րդ կարգի վթարային շենքերում»,-ասաց նա:

Ավինյանը տեղեկացրեց, որ Արցախի փողոցի վթարային շենքերի բնակիչներին խարխլված բնակարանների փոխարեն Երևանի քաղաքապետարանն առաջարկելու է գնման վկայականներ 1 քկմ-ի համար նվազագույնը 402 հազար դրամ սահմանաչափով և իրենց փաստացի բնակության հասցեի քմ-ից ավելի քմ-ի հաշվարկով, ինչին ի պատասխան Գևորգ Սիմոնյանը մանրամասնեց, որ որոշ դեպքերում խոսքը 2-3 անգամ մեծ մակերեսի մասին է։

«Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում ունենք լրացուցիչ հավելյալ պահանջներ։ Կարծում եմ՝ շատ երկար բանակցությունների մեջ պետք չի մտնել։ Պետք է գերակա շահի որոշումն ունենալ ձեռքի տակ և համապատասխան միջոցներ ձեռնարկել, երբ մեկ կամ երկու հոգին մնացածին պատանդ են պահում», - ընդգծեց Ավինյանը։

Տպել
Ամենաշատ