News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Թուրքիայի կողմից նախապայմաններ երբևէ չեն առաջադրվել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են և ընդգծել, որ նախապայմաններ չկան, և նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է»,– ասաց նա։

ԱԳ նախարարի խոսքով` իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ թվում` բարձրագույն, ներկայացվել են տեսակետներ, մեկնաբանություններ, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործընթացը երբևէ այդ քննարկումների մաս չի կազմել. «Չկա օրակարգում այդպիսի հարց ուղղակի»:

Նշենք, որ Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանի քայլերից. «ՌԻԱ Նովոստի»
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանից...
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների...
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Եվրախորհրդարանը նույնպես ողջունել է մինչ այժմ գրանցված առաջընթացը...
Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների...
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացե՞լ է. Փաշինյանի մամուլի քարտուղարը չի հաղորդում
Մշտապես  վարչապետի պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրությունը տարածում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ