News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է քարտեզների հիման վրա Հայաստանի հետ սահմանազատումից հրաժարվելու մասին։

Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է․ «Ելնելով այն պահանջից, թե ինչ հիմքով պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպման վերաբերյալ հայտարարությունների համաձայն՝ սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Որպես կանոն այդ հայտարարություններում ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Ալմաթիի հռչակագրին հղումները տրվում են նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմին քաջ հայտնի է, որ այս եւ մյուս հանդիպման ընթացքում որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել որեւէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ:

Միջազգային պրակտիկայի համաձայն՝ ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը Ադրբեջանը մինչ օրս իրականացրել է իր որոշ հարեւանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության եւ դիտարկման հիման վրա: Հնարավոր է, որ այդ պրակտիկան կիրառվի նաեւ Հայաստանի հետ։ Այս կոնկրետ դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սկսել սահմանազատման աշխատանքները, քան պնդել կոնկրետ հղում 1975 թվականի քարտեզին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Հայաստանին, որ «տարբեր պատրվակներով դանդաղեցրել է 8 գյուղերի վերադարձն Ադրբեջանին»։ Խոսքը այսպես կոչված «անկլավների» մասին է: Ընդ որում, Ադրբեջանում լռում են Ադրբեջանի տարածքում հայկական անկլավների առկայության մասին։

Ճիշտ այդպես Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիմքեր է գտել» հայ գերիներին չվերադարձնելն արդարացնելու համար։ «Արմեն Գրիգորյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե, իբր, Ադրբեջանը խոստացել է ազատ արձակել ձերբակալված 10 հայերին, իրականում ցույց է տալիս հայկական կողմի՝ միջազգային մարդասիրական իրավունքների ու մարդասիրության սկզբունքների, ինչպես նաեւ մոլորվելով սահմանը հատած 10-ից ավելի հայ զինծառայողների նկատմամբ անվերապահ անհապաղ վերադարձի նկատմամբ վստահության հաստատման միջոցառումների անտեսումը, ինչը հանգեցրել է նրան, որ Հայաստանը թաքցնում է իր գործողությունները՝ չպատասխանելով փոխադարձաբար»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։   

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը չէ, այլ ԱԴՀ-ի իրավահաջորդը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային բոլոր պահանջներով, ինչն արտացոլված է անկախության վերականգնման մասին հռչակագրում եւ սահմանադրության մեջ: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն բացահայտ հայտարարում է իր մտադրությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով»․ Արշակ Կարապետյան
Կարապետյան անդրադարձել է  Արցախում տեղի ունեցած…
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ...
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Ամենաշատ