News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին»,– ասաց Միրզոյանը։

Նա արձագանքեց նաև նիստերի դահլիճից հնչած մեկնաբանություններին` Էրդողանի կողմից Փաշինյանի անունը ներկա ղեկավարների ցանկում չնշելու վերաբերյալ։

«Ի՞նչ ասեմ` Հունգարիայի վարչապետը պակաս կարևոր մարդ չէ, կարծում եմ, նախագահ Էրդողանի համար, ըստ էության` ոչ մի տարբերություն չկար ո՛չ նստեցնելիս, ո՛չ թվարկելիս։ Սրանք արարողակարգային բաներ են։ Վստահ չեմ, որ կենսունակ են նման շահարկումները»,– հավելեց Միրզոյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, արձագանքելով Միրզոյանի պատասխանին, նշեց` Արևելքում սիմվոլներին մեծ ուշադրություն են դարձնում։ Ըստ նրա` հարյուրավոր աթոռների մեջ Փաշինյանին հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում նստեցնելը պատահականություն չէր կարող լինել։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների...
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Եվրախորհրդարանը նույնպես ողջունել է մինչ այժմ գրանցված առաջընթացը...
Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների...
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացե՞լ է. Փաշինյանի մամուլի քարտուղարը չի հաղորդում
Մշտապես  վարչապետի պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրությունը տարածում են...
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցը
Նախատեսվում է հանգամանորեն վերլուծել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը․․․
Ամենաշատ