
Չարլզ III թագավորն առաջարկում է «բարձրակարգ բնակատեղ» եւ «մրցակցային աշխատավարձ» բրիտանացի ուսանողներին, որոնք ցանկանում են աշխատել Սանդրինգեմում գտնվող իր կալվածքի ֆերմայում, գրում է Daily Mail-ը։
Թափուր աշխատատեղերի համար դիմողները պետք է պատրաստ լինեն աշխատել շաբաթական 39 ժամ:
Ժամանակավոր աշխատողները կընդունվեն այս ամսվա վերջից մինչեւ հոկտեմբեր՝ ըստ Սանդրինգեմի կալվածքի կայքում տեղադրված հայտարարությունների:
Հայտարարության մեջ ասվում է. «Սանդրինգեմի ֆերման փնտրում է ուսանողների՝ օգնելու ֆերմերներին 2023 թվականին բերքահավաքի ժամանակ: Աշխատանքները կներառեն ժամանակակից սարքավորումների կիրառում՝ հետաքրքիր եւ յուրահատուկ միջավայրում: 2400 հեկտար ֆերմայում աճեցնում են այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են ցորեն, գարի, վարսակ ու լոբազգիներ»: