News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի որոշումը, որն իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել ԻԻՀ։

«Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական ռեժիմով, այլ ոչ թե քաղաքակիրթ Իսլամական Իրանով»,-գրել է նա Twitter-ում:

Նա ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը նախկինի պես վիզաները չեղարկելն է։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը նպատակ ունի շարունակել բարեկամական բնույթի քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակներում:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ: Թեհրանի ոստիկանական վարչության ղեկավարի խոսքով՝ հարցաքննության ժամանակ ձերբակալված անձն իր դրդապատճառները բացատրել է անձնական եւ ընտանեկան խնդիրներով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ