News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կործանված Cessna Citation բիզնես-ջեթը, որը որսացել են F-16 կործանիչները, պատկանում էր Ֆլորիդայից Encore Motors of Melbourne ընկերությանը։ Այս մասին The New York Times-ին հայտնել է ընկերության ղեկավար Ջոն Ռումփելը: Նրա խոսքով՝ ինքնաթիռում եղել են նրա դուստրն ու 2 տարեկան թոռնուհին, ինչպես նաեւ դայակն ու օդաչուն:

The Daily Beast-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի զեկույցները, գրում է, որ Ռումփելն ու նրա կինը՝ Բարբարան, վերջին մի քանի տարիներին գումար են նվիրաբերել հանրապետական թեկնածուներին, այդ թվում՝ «հարյուր հազարավոր դոլարներ» են փոխանցվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրամին: Պարբերականի տեղեկություններով՝ Բարբարա Ռումփելը նաեւ Ազգային հրաձգային ասոցիացիայի կանանց ղեկավար խորհրդի անդամ էր։

«Ինքնաթիռն իջնում էր րոպեում 20 հազար ֆուտ (6 հազար մետր) արագությամբ, ոչ ոք չէր կարող նման արագությամբ փրկվել կործանումից»,-ասել է Ռումփելը: 

Cessna Citation ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունիսի 4-ին, փրկվածներ չեն հայտնաբերվել: Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ բիզնես-ջեթը մեկնել է Թենեսի նահանգի Էլիզաբեթթաուն քաղաքից եւ ուղեւորվել Լոնգ Այլենդի Մքարթուր օդանավակայան: Սակայն թռիչքի ընթացքում ինքնաթիռն անսպասելիորեն շրջվել է եւ ընկել Վաշինգտոնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ