
Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 6-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում՝ 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 22 + 26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 20 + 24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+22,
Լոռիում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 20 + 23,
Տավուշում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 23 + 26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 21 + 24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 27 + 31,
Արարատում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 31 + 33,
Արմավիրում՝ գիշերը՝ +16 + 18, ցերեկը՝ + 31 + 33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8 + 10, ցերեկը՝ + 21 + 23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +17 + 21, ցերեկը՝ + 26 + 30։