News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրոպական միության հետ համաձայնություն ունի 2.8 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ, բայց ասել են` կարող է տրամադրվել, եթե լինեն համապատասխան ծրագրեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Եվրոպական ինտեգրման հարցերի եւ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատես նիստում 2022 թվականի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«ԵՄ–ի հետ համաձայնություն ունենք։ Նպատակ է դրվել ձևավորվել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն։ 1 օրում, 1 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ 2.8 մլրդ եվրոյի ծրագիր նախագծել։ Շարունակական աշխատանք է տարվում, և, որտեղ կա պատրաստի ծրագիր, ֆինանսավորվում է»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև ներկայացրեց ԵՄ–ից ստացած վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցուցանիշները։ Նախորդ տարի Հայաստանը ԵՄ–ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ։ Սրանցից նպատակային դրամաշնորհ է եղել մոտ 2 մլրդ 980 մլն դրամը, իսկ ոչ նպատակային` 5 մլրդ 895 մլն դրամը։ Խոսելով ծախսերի մասին` նախարարը շեշտեց, որ արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարվող ծախսերն առանց համաֆինանսավորման կազմում են 57 մլրդ դրամ։

ԵՄ–ից ստացված վարկերը կազմել են 10 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները` 2.568 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված է Կիևից
Կան չափանիշներ, որոնք վերաբերում են դատական ​​համակարգին, իրավակարգին, երկրի տնտեսական պատրաստվածությանը
Բորել․ Միգրացիան կարող է կործանարար ուժ դառնալ ԵՄ-ի համար
Եվրոպայում աճում է ազգայնականությունը, բայց դա ավելի շատ միգրացիայի, քան եվրասկեպտիցիզմի մասին է
ԵՀ-ը պատրաստվում է առաջարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել
Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա հաջորդ ամիս սկսել անդամակցության բազմամյա գործընթացը
Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Մենք խոսեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա քայլերի մասին...
Եվրագոտու տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, երրորդ եռամսյակում կնվազի. PMI
Եվրոգոտու ծառայությունների PMI-ի տվյալները ներկայացնում են մռայլ պատկեր...
Ակնկալվում է, որ Ուկրաինայի պատերազմը մեծ ազդեցություն կունենա եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Եվրոպան տեսել է էներգակիրների գների աճ, ֆինանսական շուկաներում ցնցումներ...
Ամենաշատ