News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի խորհրդարանը որոշել է բարձրացնել մի շարք հարկեր եւ տուրքեր, փորձագետները նշել են, որ դա կազդի օտարերկրյա զբոսաշրջիկների շահերի վրա, հայտնում է TourDom.ru-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Օրինակ՝ «Ալ Ահրամ» հրատարակությունը պարզաբանում է, որ հաստատվել է ներմուծվող շքեղության ապրանքների համար նոր 10 տոկոսանոց հարկը։ Ցանկում ներառված են ալկոհոլային խմիչքներ, շոկոլադ, մրգեր, բոված սուրճի հատիկներ, ծովախեցգետին, ապխտած սաղմոն եւ այլ ապրանքներ: Փորձագետները նշում են, որ այս ամենը պահանջված է բարձր գնային կատեգորիայի հյուրանոցներում, համապատասխանաբար, հանգստացողներին կառաջարկեն հավելյալ վճարել։

Նորամուծություններ են սպասվում նաեւ duty free  խանութներին: Հինգ դոլարից բարձր արժողությամբ ապրանքների համար առաջարկվում է լրացուցիչ երեք տոկոս հարկ սահմանել, բայց ոչ պակաս, քան մեկ միավորի համար 1,5 դոլար։ Բացառություն է արվել դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների համար։

Բացի այդ նորամուծությունների թվում են հանգստացողների համար կազմակերպված ժամանցի համար հարկերը։ Նշվում է հյուրանոցներում երաժշտական եւ պարային երեկոների արժեքի 5 տոկոս հարկի, սաֆարիի եւ դայվինգի ծառայությունների արժեքի 10 տոկոսի մասին։ Օդապարիկով թռիչքի հարկը կկազմի 15 տոկոս։

Հրատարակությունը չի նշում այս գումարը վճարելու մեխանիզմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ