News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը կբողոքարկի։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրող դատախազը։

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական եւ պատճառաբանված չէ, ինչի համար վճռաբեկ բողոք կներկայացվի։ Խափանման միջոց կալանքի հիմքերն առկա են՝ նոր հանցանք կատարելը։ Միայն կալանքն  է ի զորու սույն փուլում ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Մարտիրոսյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից մեկը՝ Վիգեն Ազատյանը, զանգահարել է Աշոտ Փաշինյանին եւ հորդորել ԶԼՄ-ներով հայտարարել մեջբերում եմ․ «իրենց հետ կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանի»։ Բացի այդ, Աշոտ Փաշինյանին ասել են, որ եթե այս անգամ չի հաջողվել նրան տեղափոխել «Եռաբլուր», մյուս անգամ կտանեն»,- ասաց դատախազը։

Աշոտ Փաշինյանը զերծ մնաց Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցով դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա իրավաբանների գործն է։

«Հաստատում եմ, որ ինձ զանգահարել է Վիգեն Ազատյանը, ով այդ օրը եղել է դատարանի բակում Գայանե Մարտիրոսյանի հետ։ Հաստատում եմ, որ եղել են փորձեր իմ նկատմամբ դիմումս հետ վերցնելու համար»,- նշեց Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ դատարանում Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ ապրում է Գարեգին Նժդեհ փողոցում (այսինքն՝ ծնողներից առանձին) եւ չի աշխատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ