
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Էր Ռիադում Իսլամական Հանրապետության դեսպանատունը հունիսի 6-ից կվերսկսի աշխատանքը։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆիի հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացի ավարտին հունիսի 6-ին եւ հունիսի 7-ին Էր Ռիադում պաշտոնապես կբացվեն Իրանի դեսպանատունը, Ջիդայում գլխավոր հյուպատոսությունը եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունում մշտական ներկայացուցչությունը»,- նշված է նախարարության տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։