News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Եթե ես խափանման միջոցի վերաբերյալ բան չեմ ասում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմը պետք է մաքսիմալիստական մոտեցումներով հարցին մոտենա: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

«Նույնիսկ քննարկման ենթակա չէ, տեղին չէ ասելը, որ խափանման միջոց կալանքից պետք է անցում կատարվի ազատության։ Պաշտպանական կողմը մինչեւ դատավարության  անցնելն ակնհայտ փորձում է տեղի ունեցածին, որին ես ինքս հանցանք եմ անվանում տարբեր մանիպուլատիվ որակումներով ասում է, թե միջադեպ է տեղի ունեցել ու մենք դա հանրայնացրել ենք: Այս փուլում ես ինձ թույլ չեմ տա մեղադրանքին չեմ անդրադառ, բայց պաշտպանական կողմը անդրադառնում է, ինչ-որ որակումներ է տալիս, որը, ըստ էության, կարող է խանգարել դատավարությանը»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի շատ հայտարարություներ չեն համապատասխանում իրականությանը. «Տիկին Գայանեն շատ աղմկահարույց դեպքերի հետ է կապվել: Այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, այդ պահին ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքը արգելել էր «Եռաբլլուևր» Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը: Այն խումբը, այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որոնք այդ պահին գտնվում էին այդտեղ, այդ կազմակերպությունը հայտնի է հանրային սպառնալիքներ, մանկապարտեզներ պայթեցնելու հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել, այնպես է նրանց մասին խոսում, կարծես ակադեմիկոսների ու գիտնմականների  մասին է խոսքը, որոնք ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը խափանման միջոցի հետ կապված առաջարկություն չունի, Աշոտ Փաշինյանն ասաց. «Չունեմ այն պատճառով, որ ենթադրում էի, որ պաշտպանական կողմն ավելի համագործակցող մոտեցում ցույց կտա եւ կարիք չի լինի դրան անդրադառնալ: Եթե պաշտպնական կողմն այս մոտեցումն է որդեգրել, շատ բարի, ուրեմն իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է նաեւ մեղմ համարվել»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի ունեցած ծանր հանցագործություն, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանի որոշմամբ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով 44-օրյա պատերազմի մասնակից Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում «ՎԱԶ 2114»-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել է
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ԿԽՄԿ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետեւանքով օգնության կարիք ունեցող հարյուրավոր տուժածների մասին
ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերի խոսքով՝  հարյուրավոր մարդիկ այժմ տառապում են ․․․
Կոռնիձորով Հայաստան են տեղափոխվել բենզալցակայանի պայթյունից զոհվածների աճյուններ. Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ մի քանի ժամ առաջ ուղղաթիռով…
«Ստեղծել դաշտային ճամբարներ». ՀՀ առողջապահության նախարարության մոտ սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան…
Կարմիր բերետավորներն Ամերիկյան համալսարանից բերման են ենթարկել 8 ուսանողների
Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից…
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու...
Ամենաշատ