
Վիզային ռեժիմի ազատականացումը Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 5-ին 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Այն, ինչպես նշեց նախարարը, գրեթե բոլոր դեպքերում քննարկվում եւ աջակցություն է ստանում։ «Սակայն անհրաժեշտ է ԵՄ-ի դիրքորոշում՝ ընդունված կոնսենսուսի հիման վրա»,- հավելեց արտգործնախարարը։