
ԱԷՄԳ-ն չի կարող վերստուգել Իրանի բացատրությունները Մարիվանի շրջանում հայտնաբերված արհեստական ուրանի մասնիկների առաջացման պատճառների վերաբերյալ, սակայն Թեհրանի հայտարարությունները ճշմարիտ է համարում, Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Մենք համոզիչ պատասխան ստացանք Իրանից, ուստի չենք կարող բացառել, որ եղել է այնպես, ինչպես իրենք ասում են։ Մենք հնարավորություն չունենք դա հերքելու կամ ապացուցելու»,- ասել է նա:
Նրա խոսքով, գործակալության տեսուչները կշարունակեն գնահատել օբյեկտում տիրող իրավիճակը:
«Մենք ասացինք, որ այլեւս հարցեր չունենք կոնկրետ խնդրի այս բաղադրիչի վերաբերյալ, որը շատ ավելի լայն է։ Մենք շարունակում ենք գնահատումն այդ օբյեկտի հետ կապված, որտեղ շատ յուրատեսակ փորձարկումներ ենք անցկացրել»,- ասել է գործակալության ղեկավարը։