
Ռոստովի մարզում հունիսի 3-ին կառավարումը կորցնելու հետեւանքով անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ մարզի ղեկավարի մամուլի քարտուղար Վասիլի Գոլուբեւի հայտարարությունը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքն ընել է Տագանրոգում՝ բնակելի շենքերից հեռու, ամայի վայրում։ Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, ավերածություններ եւս չկան։
Դեպքի մասին ականատեսները հայտնել են «ВКонтакте» սոցիալական ցանցում։ Տեղացի բնակիչների խոսքով՝ անօդաչու թռչող սարքն ընկել է Մարցեւոյի աղբավայրի մոտ գտնվող դաշտերում՝ հունիսի 3-ին, ժամը 14:40-ի սահմաններում: Նրանց խոսքով՝ ընկնելուց հետո ծխի սյուն է երեւացել։