News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 5-ին, նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց կալանքով՝ 1 ամիս 15 օր ժամկետով։

«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հավել 05․06․2023 թվականից»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

Պաշտպանները  հայտարարեցին, որ անվստահություն ունեն դատարանի հանդեպ, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։ 

«Դատարանը գտնվում է  Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ»,- ասաց պաշտպանը։ Դատավորն արձաքագնեց. «Արդեն ավելորդ բաներ եք խոսում»։  Դատական նիստը հետաձգվեց։ 

«Աստված մեծ է»,- ասաց տիկին Գայանեն։ 

Հիշեցնենք, որ  Գայանե Մարտիրոսյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը  բեկանել է  Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ստեղծել դաշտային ճամբարներ». ՀՀ առողջապահության նախարարության մոտ սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան…
Կարմիր բերետավորներն Ամերիկյան համալսարանից բերման են ենթարկել 8 ուսանողների
Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից…
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու...
Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 74 մասնակցի
Ժամը 15-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված...
Արցախից այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին...
Ստեփանակերտում վառելիքի պահեստում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ. շտաբ
Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ...
Ամենաշատ