News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի օրը Մարոկկոյի տարածքում ամերիկացի զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են  African Lion 2023 19-րդ միջազգային զորավարժությունները («Աֆրիկյան առյուծ - 2023»)։ Այս մասին ասված է Մարոկկոյի թագավորական զինված ուժերի (FAC) գլխավոր շտաբի կոմյունիկեում։

Ագադիր քաղաքի հարավային ռազմական շրջանի շտաբում տեղի է ունեցել զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնք կազմակերպվում են FAC-ի և ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից և կտևեն մինչև հունիսի 16-ը։ Դրան մասնակցել են African Lion 2023-ին հրավիրված երկրների ներկայացուցիչներ։

Զորավարժությունները կանցկացվեն Մարոկկոյի յոթ շրջաններում՝ Ագադիր, Բեն-Գերիր, Կենիտրա, Մահբես, Թան-Թան, Տիզնիտ և Թիֆնիտ: Ծրագիրը նախատեսում է ցամաքային մարտավարական, ծովային, օդային և համալիր վարժանքներ, ավագ սպաների համար օպերատիվ պլանավորման գործողություններ, հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ինտեգրված վարժանքներ, օդադեսանտային գործողություններ, զանգվածային ոչնչացման զենքերի դեմ պայքարի վարժանքներ, ինչպես նաև բնակչությանը վիրաբուժական օգնություն ցուցաբերելու համար ռազմական դաշտային հոսպիտալի տեղակայում։

African Lion 2023 զորավարժություններին, բացի Մարոկկոյի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներից, մասնակցում է նաև 20 երկրներից շուրջ 6 հազար զինվորական, այդ թվում՝ աֆրիկյան և եվրոպական։ Բացի այդ, թագավորություն են ժամանել 27 դիտորդ երկրների ներկայացուցիչներ, հայտնում է «360» պորտալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ