News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է հակահարձակման մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ այն բանից հետո, երբ Մոսկվան երկուշաբթի առավոտյան հայտարարել էր Դոնեցկի մարզի հինգ ճակատային կետերում «ուկրաինական խոշոր հարձակման» խափանման մասին:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ կիրակի Ուկրաինան 6 մեքենայացված եւ երկու տանկային գումարտակներով հարձակում է սկսել Դոնեցկի մարզի հարավի ուղղությամբ։

«Հակառակորդի նպատակն էր ճեղքել մեր պաշտպանությունը ռազմաճակատի, իր կարծիքով, ամենախոցելի հատվածում», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Թշնամին չի հասել իր նպատակներին»։

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկուշաբթի  հայտարարել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են «առաջ շարժվել» Դոնեցկի հյուսիսում գտնվող Բախմուտի շրջանում։ Սիրսկին չի հիշատակել Կիեւի վաղուց ծրագրված հակահարձակման մասին։

Ռազմավարական հաղորդակցությունների ուկրաինական կենտրոնը ուղղակիրոեն  չի պատասխանել Ռուսաստանի հայտարարությանը՝ հավելելով, որ Ռուսաստանը կեղծ տեղեկատվություն է տարածում։

«Ուկրաինացիներին բարոյալքելու եւ հանրությանը (ներառյալ սեփական բնակչությանը) մոլորեցնելու նպատակով ռուս քարոզիչները կեղծ տեղեկություններ են տարածում հակահարձակման, դրա ուղղությունների եւ ուկրաինական բանակի կորուստների մասին»,- ասվում է զեկույցում։

Ռուս ռազմական բլոգերները հայտնել են ճակատի երկայնքով մի քանի կետերում մարտերի մասին, հատկապես Ուգլեդարի շրջանում՝ Բախմուտից մոտ 150 կմ հարավ-արեւմուտք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հրաժարվի օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման վտանգի պատճառով
Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում․․․
Washington Post. Ինչպես Ուկրաինայում պատերազմը նպաստեց հայկական ողբերգությանը
Բաքվի ավտոկրատ կառավարությունը խոստացել է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները և․․․
Յոթ երկիր զինամթերք է պատվիրել ԵՄ-ի սխեմայով Ուկրաինային օգնելու համար
EDA-ի հետ կնքված պայմանագրերի պատվերները վերաբերում են․․․
Կիևը ձգտում է ԵՄ-ին «լիարժեք անդամության լիիրավ թեկնածու» դառնալ․ Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինան չի ընդունի «դանդաղ տարբերակը»...
Ուկրաինական ուժերն աստիճանաբար ամրապնդում են իրենց դիրքերը. Սթոլթենբերգ
Ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Սթոլթենբերգ...
ԵՄ-ն սպառնացել է արգելել ռուսական դրոններում հայտնաբերված արեւմտյան բաղադրիչների վաճառքը
Եվրահանձնաժողովի մեկնաբանությունները հաջորդել են Guardian-ի 47 էջանոց փաստաթղթի հրապարակմանը, որում ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ