News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Եռաբլուրը» աղոթատեղի է եւ սրբավայր, եթե ես ցանկանայի առեւանգել Աշոտ Փաշինյանին, այլ վայր կընտրեի դրա համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով նախնական դատական լսումների ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը։

«Ես Աշոտի հետ անձնական խնդիր չունեմ, բայց այս ամեն ինչը եղել է նրա հոր կառավարման օրոք, դրա համար էլ ես իրեն ասել եմ՝ գնանք «Եռաբլուր»։ Ինքը զոռով չի նստել մեքենան, այլ իր ոտքով։ Ես ուզել եմ իր հետ գնալ «Եռաբլուր», «Եռաբլուրը» իմ սրբավայրն է, ու այնտեղ չէր կարող թատրոն լինել։ Եթե ես, իրոք, վատ միտք ունենայի, «Եռաբլուրի» անուն չէի տա։ Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր՝ նույնիսկ Աշոտի մորը։ Մենք ապրում ենք «Եռաբլուրում», այնտեղից պետք չէ վախենալ, այն աղոթատեղի է, իսկ առեւանգման համար առավել հարմար վայրեր կան։ Ես ինքս ինձ այլ բան չէի կարող թույլ տալ բարոյապես»,- նշեց նա։

Տպել
Ամենաշատ