News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը պատրաստվում է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին հեռացնել զբաղեցրած պաշտոնից այնպես, ինչպես Չեռնիգովի քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշչենկոյին այս տարվա փետրվարին։ Այս մասին հայտնում է «Երկիր» ուկրաինական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հրատարակության համաձայն Կիեւում ապաստարանների շուրջ  Կլիչկոյի հետ տարաձայնությունները Զելենսկու գրասենյակը կօգտագործի քաղաքի տեղական իշխանությունների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Ուստի մոտ ապագայում իրավապահ մարմինները կանոնավոր խուզարկություններ կանցկացնեն եւ կասկածների մասին կհայտնեն Կիեւի քաղաքապետարանի աշխատակիցներին։

Իր հերթին, Կլիչկոն, ապաստարանների ստուգումից հետո, պաշտոններից կազատի շրջանների մի շարք ղեկավարների, որոնք նախագահամետ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամներ են։ Խոսքը, մասնավորապես, Կիեւի Պեչերսկի, Շեւչենկովսկի եւ Դեսնյանսկի շրջանների ղեկավարների մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ