News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կատարվողն իրավական գործընթաց է եւ այն պետք չէ խառնել սրբատեղիների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով նախնական դատական լսումների ժամանակ ասաց Աշոտ Փաշինյանը։

«Սրբություններն իրենց տեղն ունեն, իրավական գործընթացը՝ իր։ Ձեզ հետաքրքրում է Գայանե Մարտիրոսյանի ազատությունը, իրավական ոլորտին, դատարանին՝ հանրային անվտանգությունը»,- նշեց Փաշինյանը։

Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ Աշոտ Փաշինյանը ճիշտ պատկերացումներ չունի հանրային անվտանգության մասին եւ չի կարող ճիշտ դիտողություններ անել։

«Այստեղ հանրային անվտանգության մասին որեւէ խոսք, որեւէ փաստ չկա։ Գայանե Մարտիրոսյանը հանրային վտանգավորություն չի ներկայացնում։ Դրա աստիճանը որոշելու համար երկու ձեւ կա՝ անձի հանրային վտանգավորություն եւ արարքի հանրային վտանգավորություն։ Միգուցե մարդը մտածում է, որ իր նկատմամբ գործողություն է կատարվել, ուրեմն՝ հանրային վտանգ է, բայց սա դեռեւս դատավճիռ չէ, այլ մասնավոր սուբյեկտի կարծիք, որը պետք չէ հանրության վզին փաթաթել»,- ընդգծեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ  Գայանե Մարտիրոսյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը  բեկանել էր  Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Սակայն դատարանն այսօր կրկին նրան կալնավորելու որոշում կայացրեց՝ 1 ամիս 15 օր ժամկետով:

Տպել
Ամենաշատ