News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։

«Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր  բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։

Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- ասվում է ԲԸՏՄ հաղորդագրությունում։

Տպել
Ամենաշատ