
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան այցելել է առեւանգված հայ զինծառայողներին։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ալիեւային ուղեկցել են Խոշտանգումների կանխարգելման օմբուդսմենի ազգային կանխարգելիչ խմբի անդամները, այցը տեղի է ունեցել առանց նախնական նախազգուշացման։ Այցի նպատակն է եղել ծանոթանալ հաստատությունում պահման եւ բուժման պայմաններին, անձանց իրավունքների հետ կապված իրավիճակին։
Այցի ընթացքում ընդունվել են երկու հայ զինծառայողներ՝ Հովակիմյան Հարութ Յուրիկին եւ Ղազարյան Կարեն Աշոտին, որոնք մայիսի 26-ին ձերբակալվել էին՝ Ադրբեջանի Զանգիլանի շրջանի Ռազդերե գյուղով անցնող Ադրբեջանի պետական սահմանը խախտելու եւ այլ ապօրինի գործողությունների պատճառով՝ դատարանի որոշմամբ որպես մեղադրյալ ներգրավվելով»,- հայտնում է լրատվամիջոցը։
«Սաբինա Ալիեւան ընդունել է նրանցից յուրաքանչյուրին, տեղում լսել նրանց դիմումները։ Օմբուդսմենի կողմից ընդունված անձինք չեն դժգոհել իրենց պահման պայմաններից եւ իրենց նկատմամաբ վերաբերմունքից, շնորհակալություն հայտնել ադրբեջանական պետությանը ստեղծված պայմանների համար»,- անամոթաբար նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հայ զինվորականների առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել։