News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը երկուշաբթի գրանցվել է որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ ընտրական հանձնաժողովի կայքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնում էր NBC-ն, քաղաքական գործիչը պաշտոնապես մտադիր է այդ մասին հրապարակայնորեն հայտարարել հունիսի 7-ին՝ Այովա նահանգում նախատեսված ելույթի ժամանակ, ինչպես նաև հատուկ տեսաուղերձով։

Այժմ Փենսը պետք է պայքարի ամերիկացի ընտրողների հավատարմության համար մի միջավայրում, որտեղ մեկ այլ թեկնածու՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ունի ամենաբարձր վարկանիշը, իսկ Ֆլորիդայի ներկայիս նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ով նույնպես առաջադրվել է նախագահի պաշտոնում, դեռ երկրորդ տեղում է:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփը 2022 թվականի նոյեմբերին հայտարարեց նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մասին։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես ապրիլին պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրվում է երկրորդ ժամկետի համար՝ «ավարտելու իր սկսածը» և բացեց նախընտրական քարոզարշավի կայք։ Եթե ​​նրան հաջողվի վերընտրվել, ապա իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբում կդառնա 82 տարեկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ