News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Շուրջ 500 հոգանոց թուրքական գումարտակը ժամանել է Կոսովո՝ որպես նահանգում ՆԱՏՕ-ի զորախմբի առաջին համալրումը։ Այս մասին ասվում է դաշինքի երկուշաբթի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«ՆԱՏՕ-ի ուժերի համալրումը Կոսովո է ժամանել հունիսի 5-ին»,- ասվում է փաստաթղթում։ - «65-րդ մեքենայացված հետեւակային բրիգադից մոտ 500 թուրք զինվորներ կկազմեն դաշինքի համալրման հիմքը։ ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժերը բարձր պատրաստության վիճակի են բերվել, որոնք անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն»:

Ընդ որում, ՆԱՏՕ-ի ուժերի և Կոսովոյի սերբերի միջև բախումները, որոնց հետևանքով տուժել են ավելի քան 50 սերբեր և դաշինքի մոտ 30 զինվորականներ, հայտարարության մեջ անվանվում են «չհրահրված և անընդունելի բռնություն ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի նկատմամբ»: Թուրքական ուժերը տեղակայվելու են Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից օգտագործվող Սուլթան Մուրատ բազայում։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, որը կրկին կոչ է արել Բելգրադին և Պրիշտինային զսպվածության և երկխոսության՝ ԵՄ հովանու ներքո և ասել. «ՆԱՏՕ-ն պատասխանատու է Կոսովոյում կայունության պահպանման համար, ուստի մենք այստեղ ենք արդեն երկար տարիներ, և այդ պատճառով մենք այժմ ամրապնդում ենք մեր ներկայությունը տարածաշրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել են Էրդողանի տիկնիկը
Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան կկանխի իրենց ղեկավարներին անարգող գործողությունները...
Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Սլովակիայում...
ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ուժերը Կոսովոյում
Նա Սերբիայի և Կոսովոյի իշխանություններին կոչ է արել․․․
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո իր տարածքում միջուկային զենք չի տեղակայի 
Նոր վայրերում միջուկային զենք պահելու կամ տեղակայելու հեռանկարներ չկան...
Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային եւ Հունգարիային վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը
Հունգարիան եւ Թուրքիան հուլիսին հանել են վետոն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ, սակայն չեն շտապում վավերացնել նրա անդամակցությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ