
Իսպանիայի կառավարությունը կօգնի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին՝ Միության խորհրդում իր նախագահության ընթացքում։ Համապատասխան խոստումը հնչեցրել է Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը Շվեդիայի իր գործընկեր Ուլֆ Քրիսթերսոնի հետ Մադրիդում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Ինչպես ես հնարավորություն ունեցա փոխանցելու անցած հինգշաբթի…, Իսպանիան կշարունակի աշխատել, ինչպես Շվեդիան արեց՝ օգնելու Ուկրաինային դեպի Եվրամիություն իր ճանապարհին»,- ասել է Սանչեսը։