News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերի և Լիզ Քրիստոֆերսենի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի միջև համագործակցության հարցեր, ապագայի հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը և ԵԽԽՎ-ի հնարավոր ներդրումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ