News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) մտադիր է առաջիկա տասնամյակում տիեզերագնացներին Լուսին տանող տիեզերանավ մշակել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Financial Times-ին։

«Եվրոպական տիեզերական գործակալությունը հաջորդ տասնամյակում տիեզերանավերի մշակման համար առաջարկներ է պատրաստում, որոնք կարող են ESA-ի տիեզերագնացներին ուղեծիր և Լուսին տանել», - գրում է թերթը՝ վկայակոչելով գործակալության գործադիր տնօրեն Յոզեֆ Աշբախերին:

Պարբերականը, հղում անելով Ասշբախերին, նշում է նաև, որ նախագիծը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի համար, քանի որ անհրաժեշտ է հասնել համաշխարհային տիեզերական մրցավազքին։ Պարբերականը, վկայակոչելով ESA-ի պատվերով զեկույցը, հավելում է, որ ազգային տիեզերական գործակալությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները հայտարարել են մինչև 2030 թվականը ավելի քան 100 լուսնային առաքելությունների մասին, որոնցից միայն երկուսն է գլխավորում Եվրոպան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ