News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքը մասնակցելու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկած Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին։

«Պատրիարք հայրը հետ կվերադառնա հունիսի 13-ին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հունիսի 5-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի աշխատանքները եւ Միաբանական համագումարը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ