News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարությունը: Նա մեղադրվում է վարչապետի որդուն առեւանգելու համար: Եվ չնայած մեղադրյալն ու նրա մերձավոր շրջապատն իշխանությունների պահանջով դադարեցրին նստացույցը, փոխեցին պաշտպաններին` հրաժարվելով արմատական դիրքորոշում ունեցող Ռուբեն Մելիքյանից եւ Վահան Հարությունյանից, եւ դրա դիմաց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, սակայն երեկ դատարանը կրկին որոշեց որդեկորույս մորը կալանավորել` 1 ամիս 15 օր ժամկետով։ Իսկ ո՞վ է տխրահռչակ դատավոր Մանվել Շահվերդյանը, ով պապից ավելի կաթոլիկ լինելու սկզբունքով պաշտպանում է Աշոտ Փաշինյանի շահերը:

Ի դեպ, դատավորը, հավանաբար, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ էս դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ եւ դա լսելով՝ կալանքի որոշում կայացրեց: Ո՞վ է դատավոր Մանվել Շահվերդյանը․ նա նշանակվել է այս իշխանությունների օրոք` 2019 թվականին: Մինչ այդ տարբեր աշխատանքներ է կատարել, անգամ դպրոցում ուսուցիչ է աշխատել:

Շահվերդյանը նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորն է: Հենց նրա որոշմամբ է Տոնոյանի գործով դատական նիստն անցկացվում դռնփակ եւ երկու ամիսը մեկ անգամ: Ակնհայտ է, որ նրան հրահանգված է դատը ձգել, որովհետեւ նման ապացույցներով մեղադրական դատավճիռ չեն կարող արձակել, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Տոնոյանը նստի: Մի անգամ էլ Շահվերդյանի անունը շրջանառվել է «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ գործով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ Հարությունյան
Անազատության մեջ էլ Արմեն Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգագործան պատուհասների հետ…
«Ի՞նչ ես անում, թուրք». Ոստիկանը մեքենան վարում է խաղաղ ցուցարարների ուղղությամբ
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկը ոստիկանական ամենագնաց...
«Ի՞նչ, կարող ա Փաշինյանը հորողբերս ա, որ թուրք չհամարեմ»․ MAN ավտոբուսի վարորդը միացել է ակցիային
Մաշտոցի պողոտայում, որտեղ բողոքի ակցիա է ընթանում եւ պողոտան փակ է...
Գյումրիում երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում բուհերում
Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր...
Ձեր աշխատասենյակներից դուրս նայեք, տեսեք՝ ինչ է կատարվում մեր հայրենիքի հետ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Շարժման կազմակերպիչ և ղեկավար ուժը կոմիտեն է, որն արտահայտում է ընդդիմադիր տարբեր ուժերի ընդհանուր դիրքորոշումը…
Նորատուսցիները փակել են Գավառ-Սևան ավտոճանապարհը. պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Նորատուսցիները փակել են Գավառ-Սևան ավտոճանապարհը...
Ամենաշատ