News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի բանակային եւ օպերատիվ-տակտիկական ավիացիայի օդաչուները Հայաստանում ստացել են առաջին առաջադրանքներն ավիաբազայի հրամանատարից՝ նոր ուսումնական շրջանում հատուկ պարապմունքի շրջանակում։

Ինչպես տեղեկացրել է ՀՌՕ մամուլի ծառայությունը, «Էրեբունի» ավիաբազայի հրամանատարության եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պարապմունք են անցկացրել Ми-8МТВ-5 եւКа-52 ուղաղթիռների եւ բազմաթիրախային МиГ-29 կործանիչների անձնակազմերի հետ, անձնակազմերին ներկայացվել են առաջադրանքներ ուսումնամարզական թռիչքների համար։

Օդերեութաբանական ծառայության սպաները հանդես են եկել զեկույցով եղանակային պայմանների մասին՝ քամու ուղղության եւ արագության, ջերմաստիճանի, խոնավության մակարդակի եւ այլնի, թռիչքներ կատարողների եւ ինժեներատեխնիկական սպասարկման խումբը զեկուցել է հրամանատարությանը առաջադրանքների կատարման մասին՝ առ այն, որ մարտական մեքենաները պատրաստ են թռիչքի, ինչպես նաեւ պատրաստ է թռիչքուղին։

Մշակվել են թռիչքներ բարձրլեռնային պայմաններում, կատարվել են զինծառայողների պայմանական որոնում եւ տարհանում, իրականացվել է վայրէջք չնախապատրաստված հարթակում։

Օպերատիվ-տակտիկական ավիացիայի օդաչուները ստացել են պարզ, բարդ եւ բարձր պիլոտաժի հմտությունների մշակմանն ուղղված ուսումնամարզական թռիչքների առաջադրանքներ՝ զույգերով, օղակներով եւ էսկադրիլիայով թռիչքներ կատարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան. Կրեմլ
«Ոչ», - պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին...
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ
Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտին] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է...
Հայաստանը Ռուսաստանին հրավիրել է ստորագրել Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս առաջարկն ուղարկվել է ապրիլին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել...
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Երեւանին համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա
Ամերիկացիները ապակառուցողական մոլեռանդությամբ մշակման են ենթարկում Երեւանին...
Պետք չէ ուշադրություն դարձնել նրանց վրա, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները. Զախարովա
Մենք բոլորս տեսնում ենք դա, բոլորը տեսնում են, և սա նույնպես կանցնի: Շատ եմ ցանկանում, որ այս ամենն անցնի...
Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները սրելու նախաձեռնողը
Մոսկվան ակնկալում է, որ Երեւանում իր ազդանշանները կլսեն...
Ամենաշատ