News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին մայիսի 27-ին «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի եւ «Վազ 2106» մակնիշի բախման հետեւանքով առաջացած ավտովթարի գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռեւս հայտնի չեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ բոլորը մասնակիցները բացի վարորդներից ստացել են տուժողի կարգավիճակ։ Հասկանալու համար, թե ինչ կարգավիճակ են ստանալու վարորդները, անհրաժեշտ է սպասել փորձաքննությունների պատասխաններին։

Ավելի վաղ արված փորձաքննությունը պարզել էր, որ վարորդները ալկոհոլի կամ որեւէ հոգեմետ դեղի ազդեցության տակ չեն եղել։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան եւ Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետեւանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղեւորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաեւ մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երեւան քաղաքի բժշկական հաստատություններ։ Ավելի ուշ երեխաներից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են։

«Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։ Երեխաները ըմբշամարտ էին պարապում Այգեստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ