News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը:

Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաև՝ 258 4G/LTE նոր կայան:

Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին:

Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է թե՛ սակագնային պլաններից օգտվող բաժանորդների, թե՛ բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների և թե՛ շուկայի մասնաբաժնի առումով՝ առհասարակ: 2023թ. առաջին եռամսյակի դրությամբ մեկ բաժանորդին բաժին ընկնող զանգի տևողության առումով ևս Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է (MOU): 2022թ. առաջին եռամսյակի համեմատությամբ զգալիորեն աճել է նաև ամսական կտրվածքով մեկ բաժանորդի կողմից սպառված բջջային ինտերնետի (բջջային հեռախոսով) ծավալը (39%): Մեծ պահանջարկ են վայելում Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող թվային ծառայությունները, ներառյալ բազմապիսի հավելվածները՝ նախատեսված ֆինանսների կառավարման, ժամանցի, կրթության, առողջ ապրելակերպի համար:

«Վերջերս առաջինը Հայաստանում գործարկեցինք 5G ցանց՝ որպես թվայնացման կարևոր նախապայման: Միևնույն ժամանակ՝ մեզ համար շարունակում է ռազմավարական կարևորություն ներկայացնել 3G/4G ցանցերի զարգացումը, նոր կայանների տեղադրումը հատկապես մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ բնակավայրերում: Այս աշխատանքները ներառում են ցանցերի թե՛ ընդլայնում և թե՛ հզորությունների ավելացում: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինչպես նաև էլ ավելի բարձրացնել ձայնային ծառայությունների որակը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: «Վստահ եմ, որ մեր փորձառությունն ու բարձրորակ ծառայություններ մատուցելու ունակությունը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ավելի կամրապնդեն մեր դիրքերը ՏՀՏ ոլորտում՝ խթանելով երկրում նոր  հնարավորությունների ստեղծումը և նպաստելով նորարարությունների կիրառմանն ու տնտեսական աճին», - նշել է Ավետիսյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող 13 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ՝ արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը: Վիվա-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է:

viva.jpg (57 KB)

viva1.jpg (16 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Yandex Plus»-ը ներառվել է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլաններում
Երաժշտություն և փոդքասթներ «Yandex Music»-ում, ֆիլմեր և սերիալներ «Kinopoisk»-ում...
Վիվա-ՄՏՍ-ը ներդրում է իրականացնում պոտենցիալ աշխատակիցների ապագա սերնդի զարգացման գործում (ֆոտո)
Վիվա-ՄՏՍ-ի կրթական ծրագրի շրջանակում տարբեր բուհերի ուսանողներ արդեն 8 տարի ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում...
Ո՞րն է Վիվա-ՄՏՍ-ի «UNLIM» սակագնային պլանի մեծ պահանջարկի պատճառը
Սոցիալական ո՞ր հարթակներից են օգտվում «UNLIM» սակագնային պլանի բաժանորդները...
«Էլեկտրական հովիվներն» արդարացրել են ֆերմերների հույսերը. Վիվա-ՄՏՍ (ֆոտո)
Եղեգիս համայնքում մեղրաքամն ավարտվել է...
Վիվա-ՄՏՍ. Էկոլոգիական գիտակցության ձևավորում՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով (ֆոտո)
Անցած տարի նույն այս վայրում, ներքևից արջը բարձրացել էր և երեք փեթակը գցել...
«Viva University». Մեկնարկային հնարավորություն՝ բուհերի ուսանողների համար (ֆոտո)
Գիտի, որ ապագան տեխնոլոգիաներինն է և աշխատաշուկայում հաստատուն տեղ ունենալու համար պետք է պատրաստ լինել տարբեր մարտահրավերների...
Ամենաշատ