News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ եւ՛ Տավուշի մարզում, եւ՛ Հայաստանի տարբեր հատվածներում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Անդրադառնալով Տավուշի մարզում այսպես կոչված, «անկլավներին», մարզպետն ասաց. «Մենք բոլորս գիտենք, գաղտնիք չէ, ամեն ինչ  թափանցիկ է։ Կոնկրետ այդ մասով ոչինչ այս պահին բանակցություններում տեղի չեն ունենում։ Երբ որ կլինեն, հանրությանը տեղյակ կպահեն։ Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ եւ Տավուշի մարզում, եւ Հայաստանի տարբեր հատվածներում։ Այդ հարցը լուծվել է,  վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, որ հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում»,- ասաց Հայկ Ղալումյանը։

Նա նշեց, որ չի կարող ասել կոնկրետ գյուղերի անուններ, նաեւ ինչքան տարածք է, միայն  ասաց, որ Բերքաբերի հատվածը մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։

Մարզպետն ասաց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո։

«Ինչպիսի խնդիրներ ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշվի այդ հարցերը, դեռ կոնկրետ քննարկում չկա», - նշեց Հայկ Ղալումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Յուրի Քիմը հանդիպել է Բայրամովի հետ
Բայրամովը նաեւ հաստատել է «Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի սկզբունքների վրա»․․․
Թուրք դիվանագետը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իրանի մտավախությունները «պարանոյա» է անվանել
Անկարան ցանկանում է, որ Կանադան չեղարկի զենքի վաճառքի էմբարգոն՝ միաժամանակ մերժելով Ադրբեջանի...
Ի՞նչ է ակնարկում Թուրքիայի նախագահի օգնականը՝ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին
Ի՞նչ է ակնարկում Թուրքիայի նախագահի օգնականը...
Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ
Էրդողանը ցանկանում է հայերին փոխանցել այն միտքը, թե իրանցիները համաձայն են միջանցքը Իրանի տարածքով անցնելուն և դեմ են Հայաստանով դրա անցմանը...
«Աչքերին թոզ փչելու  փորձ»․ Իրանում արձագանքել են միջանցքի մասին Էրդողանի հայտարարությանը
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ եթե Հայաստանը թույլ չտա միջանցք բացել իր տարածքում, ապա ․․․
Ամենաշատ