News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական եւ Արեւելա-չինական ծովերի ջրային տարածությունում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

Մինչդեռ Կորեայի Հանրապետության իշխանությունները պնդում են, որ ռուսական եւ չինական ռազմական ինքնաթիռները մուտք են գործել իրենց ՀՕՊ ճանաչման գոտի՝ առանց Սեուլին նախապես ծանուցելու։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեին։

Նրա տվյալներով, տեղական ժամանակով ժամը 11:52-ից 13:49-ը նշված գոտում են գտնվել չինական ռազմական չորս եւ չորս ռուսական ինքնաթիռ։ Կոմիտեն ընդգծել է, որ Կորեայի  Հանրապետության օդային սահմանների խախտումներ չեն եղել։

Հարավային Կորեան ի պատասխան բարձրացրել է իր ավիացիան։ «Մեր զինված ուժերը հայտնաբերել են ռուսական եւ չինական ինքնաթիռները՝ նախքան ՀՕՊ ճանաչման գոտի մտնելը, գործարկել են ռազմաօդային ուժերի կործանիչներ եւ մարտավարական միջոցներ ձեռնարկել՝ նախապատրաստվելով չնախատեսված հանգամանքներին»,- հայտնել են հարավկորեացի զինվորականները։

Չինաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական եւ Արեւելա-չինական ծովերի ջրային տարածությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ