News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Tesla-ի Model S Plaid էլեկտրական մեքենան պտույտի նոր ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաբարդ մրցուղիներից մեկում՝ Նյուրբուրգրինգում: Այս մասին հայտնում է Electrek հրատարակությունը։

Model S Plaid-ն իր լավագույն պտույտն անցել է 7 րոպե 25,2 վայրկյանում: Այս արդյունքը 8 վայրկյանով գերազանցում է էլեկտրական մեքենաների շրջանում գրանցված նախկին ռեկորդը, որը պատկանում է Porsche Taycan Turbo S-ին:

Tesla-ն նման տպավորիչ արդյունք է գրանցել հատուկ կարագվորումների եւ Track Package-ի մասերի շնորհիվ՝ երկաթակուռ Zero-G սկավառակների, Goodyear Supercar 3R անվադողերի, ինչպես նաեւ կարբոնակերամիկական արգելակների։ Tesla-ն Track Package-ը թողարկել է 2023 թվականի մայիսին:

Դրա շնորհիվ արտադրողը կարողացել է ապաարգելափակել մեքենայի կարգավորումները՝ թույլ տալով զարգացնել մինչեւ 322 կմ/ժ արագություն։ Սկզբում Model S Plaid-ի առավելագույն արագությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանափակվել էր մինչեւ 262 կմ/ժ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Hyundai-ն և Kia-ն ԱՄՆ-ից հետ են կանչում մոտ 3,4 միլիոն ավտոմեքենա՝ շարժիչի խցիկում բռնկվելու վտանգի պատճառով
Հետկանչը վերաբերում է 2010-ից մինչև 2019 թվականների մի քանի մարդատար ավտոմեքենաների և ամենագնացի մոդելների, այդ թվում․․․
Գերմանիայի տրանսպորտի նախարարը դեմ է չինական էլեկտրամոբիլների նկատմամբ տուրքերին
«Սկզբունքորեն ես չեմ մտածում շուկայական խոչընդոտների կառուցման մասին»,-ասել է Վիսինգը Augsburger Allgemeine ․․․
Սաուդյան Արաբիան Tesla-ի հետ բանակցություններ է վարում արտադրական ձեռնարկություն ստեղծելու շուրջ
Տեղեկությունը հայտնվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ․․․
Ռուսաստանում սկսվել է բելառուսական Belgee X50 քրոսովերի վաճառքը
Ամենաէժան Belgee X50-ը կառաջարկվի 2,050,990 ռուբլիից սկսած...
Հրապարակվել է Changan CS55 Plus նորացված քրոսովերի արժեքը
Քրոսովերի երկարությունը 4539 մմ է
ԱՄՆ-ում վաճառվում է մեքենա, որը կարող է ժամում 658 կիլոմետր արագություն բացել
Այդ մեքենայով չի կարելի երթեւեկել սովորական ճանապարհներով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ