News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Նախարար Վահան Քերոբյանն այսօր Պեկինում հանդիպել է Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի (CCPIT) փոխնախագահ Չժան Շաոգանի հետ։ CCPIT-ը 1952 թվականին հիմնադրված միջազգային առևտրի և ներդրումների խթանման ազգային գործակալություն է:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Այդ նպատակով չինական կողմը հրավիրել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին։

Չժան Շաոգանը բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները։ Հանդիպմանը նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության այն ծրագրերը, որոնք օգնում են տնտեսավարողներին ձեռք բերել նոր սարքավորումներ և բարձրացնել իրենց ընկերությունների արտադրողականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արման Պետրոսյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պետրոսյանն ազատվել է…
Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են ՀՀ-ում շինարարական ծրագրերին Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հնարավորությունները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է…
Ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը բյուջետային աջակցության ոլորտում
Կողմերը բարձր են գնահատել ձեւավորված ներկա հարաբերությունների բարձր…
2023-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է...
Ամենաշատ