News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Կորաեյի ձորում շինարարական աղբ թափելու խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը:

«Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարբերաբար այնտեղ լինում է, տեղանքն ուսումնասիրում են, պարբերբար, ցավոք սրտի, հայտնաբերվում են նոր իրավախախտ տնտեսվարողների, որոնք այսքան մեր հորդորներից հետո, տուգանքներ սահմանելուց հետո էլի որոշում են շինաղբ թափել: Մենք հայտնաբերում ենք, տուգանում ենք, կրկին իրենց հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք վարում: Միգուցե խստացման կարիք կամ որպեսզի տուգանքները ավելանան»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ