News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թենգեր ցեղի հազարավոր հավատացյալներ բարձրացել են Յավա կղզու արեւելքում գտնվող Բրովո հրաբխի վրա՝ Յադնյա Կասադա փառատոնին մասնակցելու համար, հաղորդում է Jakarta Post-ը:

Ավանդույթի համաձայն՝ հավատացյալները գալիս են հրաբուխ, որպեսզի ծխացող խառնարան նետեն անասուններն ու այլ ընծաներ։ Այսպիսով, հավատացյալներից մեկը՝ 40-ամյա Սլամետը, պատրաստվում էր հորթին «վերադարձնել աստվածներին»՝  ի երախտագիտություն բարգավաճման։ Սակայն կենդանուն հաջողվել է փախչել, երբ տղամարդն աղոթում էր:

Նշվում է, որ խառնարան են բարձրացել նաեւ ցեղերի ներկայացուցիչները, որպեսզի աստվածներից որոշ ընծաներ «խլեն», որպեսզի դրանք չայրվեն խառնարանում:

Հրաբխի խառնարան բարձրանալու ծեսը հայտնվել է 15-րդ դարում։ Ըստ լեգենդի՝ արքայադուստր Ռորո Անտենգը եւ նրա ամուսինը, ովքեր երկար տարիներ երեխաներ չեն ունեցել, աստվածներից 25 երեխա ստանալու խոստում են ստացել, եթե նրանցից կրտսերին գցեն հրաբխի խառնարան։ Ավանդույթն ասում է, որ կրտսեր երեխան կամավոր նետվել է լավայի մեջ՝ իր ժողովրդին բարգավաճում բերելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ