News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող որևէ միջազգային պայմանագիր պետք է վավերացվի հանրաքվեի միջոցով․ իրավաբաններ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական...
Էրդողան. եթե Հայաստանը ճանապարհ չբացի դեպի Նախիջեւան գնացքի համար, այն կանցնի Իրանի տարածքով
Նախիջեւանից Թուրքիա մեկնելու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը թույլ ․․․
Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմն արդեն Գորիսում են
Ըստ ԱՄՆ դեսպանության հաղորդագրության, նրանք ժամանել են հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային...
Էրդողանի այցը Նախիջեւան սադրանք էր՝ ելնելով ընտրված ժամանակից. Al-Monitor
Նախիջեւան այցելելու համար ընտրված ժամանակը սադրիչ էր...
Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ցանկացած միջանցքից հրաժարվելու հարցում. Մայքլ Ռուբին
Ադրբեջանն իր ոչ մի պարտավորությունը չի կատարել...
Ալիեւը կրկին հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Նախչիվանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ