News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Պիկասոյի ուշ շրջանի «Կնոջ կիսանդրին» (Buste de Femmes) կտավը, երկուշաբթի՝ հունիսի 5-ին, գերմանական մասնավոր հավաքածուից Քյոլնի Van Ham աճուրդի տանը վաճառվել է 3,4 միլիոն եվրոյով։

Դրա մոտավոր արժեքը տատանվում էր 1,5-ից 2,5 միլիոն եվրոյի սահմաններում: Առաջին հայացքից, գումարը, որով վաճառվել է աշխատանքը, կարող է բավականին փոքր թվալ, հատկապես, երբ համեմատվում է ռեկորդային գնի հետ՝ 179,4 միլիոն դոլար (մոտ 160 միլիոն եվրո), որի դիմաց Նյու Յորքում 2015 թվականին Christie's-ի աճուրդում վաճառվել էր «Ալժիր. կանայք (տարբերակ O)» Պիկասոյի նկարը։  Սակայն մասնագետների կարծիքով, նկարչի հետագա աշխատանքները սովորաբար ավելի քիչ են գնահատվում արվեստի միջազգային շուկայում։

Սա 25 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Պիկասոյի մեծ նկարը Գերմանիայում աճուրդի է հանվել, ասվում է Van Ham աճուրդի տան հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ