News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ հատուկ էր ընտրվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է նստի Իլհամ Ալիեւի հետեւում, որպեսզի ընդգծվեր Թուրքիայի վերաբերմունքը տարածաշրջանի իրադարձություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման տրամաբանության մեջ է, ինչն առաջ է տանում այս իշխանությունը։ Եթե ես ղեկավարեի պետությունը, չէի մասնակցի այդ արարողությանը, կմասնակցեին համապատասխան պաշտոնատար անձինք, բայց ոչ ես։ Ինչ վերաբերում է լուսանկարներին եւ տեսանյութերին, ինձ համար հաճելի չէր Հայաստանի ղեկավարին այդ վիճակում տեսնելը։ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ հատուկ էր ընտրվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է նստի Իլհամ Ալիեւի հետեւում, որպեսզի ընդգծվեր Թուրքիայի վերաբերմունքը տարածաշրջանի իրադարձություններին։ Դա տրամաբանական է, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է դառնալ առաջատարը տարածաշրջանում։ Արարողակարգային այս քայլերը պատահականություն չեն, որովհետեւ դիվանագիտական լեզուն օգտագործում է յուրաքանչյուր ժեստ»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանի քայլերից. «ՌԻԱ Նովոստի»
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանից...
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների...
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Եվրախորհրդարանը նույնպես ողջունել է մինչ այժմ գրանցված առաջընթացը...
Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների...
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացե՞լ է. Փաշինյանի մամուլի քարտուղարը չի հաղորդում
Մշտապես  վարչապետի պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրությունը տարածում են...
Ամենաշատ