News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծումը պետք է լինի Մոսկվայում, որովհետեւ 44-օրյա պատերազմը կանգնեցրել է Մոսկվան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Եթե այսքանից հետո իշխանությունը վարում է արեւմտամետ քաղաքականություն, հակատրամաբնական է։ Իշխանությունը փակուղի է մտցրել արտաքին քաղաքականությունը, ձախողել է այն։ Մեր արտաքին վեկտորը սպասարկող պաշտոնյաներն իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում, մի օր Վաշինգտոնում են, մի օր՝ Պրահայում, հետո՝ Քիշնեւ, Մոսկվա»,- ասաց նա։

Երվանդ Թարվերդյանը կարծում է՝ այսօր Արցախը եւ արցախահայությունը գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության շնորհիվ։

«Մենք ազգովի պետք է շնորհակալ լինենք Ռուսաստանին, որ մենք այսօր ունենք Արցախ եւ արցախահայություն, հակառակ դեպքում այս իշխանությունը պատերազմով հանձնելու էր ամբողջ Արցախը։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պատերազմը կանգնեցնելիս անգամ չի էլ հարցրել Հայաստանի իշխանությանը։ Հարկ եղած ժամանակ Ռուսաստանի դեսպանը, համապատասխան պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանը, շեշտեմ՝ ոչ թե իշխանությունը, Ռուսաստանի բարեկամն է, եւ չեն պատրաստվում այստեղից հեռանալ։ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների ահռելի զանգված տարիներ շարունակ սպասարկվել է Սորոսի կողմից, եւ այսօր էլ ծառայում է արմեւատեմտ գրասենյակներին, տառապում ռուսաֆոբիայով, եւ չեն գիտակցում այսօր մեր պետության առջեւ ծառացած մարտահրավերները»,- ընդգծեց Թարվերդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ